Ուսումնական երկրորդ շրջանը յուրահատուկ էր իր բովանդակությամբ։ Շրջանավարտները շրջիկ նախագծերով եղել են բոլոր չորս դպրոցներում, իրենց հմտություններն ու կարողությունները փոխանցել  կրտսեր ընկերներին։ Յուրահատուկ էր նաև սովորողի և դասավանդողի համագործակցության տեսանկունից, յուրահատուկ, երբ սովորողն է դառնում նախաձեռնող, իրականացնող, ստանձնում դասավանդողի դերը՝ դառնում դասի կազմակերպիչ, ճամփորդության ղեկավար, փորձագետ և պարուսույց։ Մեդիաուրբաթին ականատես եղանք «Պարում ենք» նախագծի ամփոփմանը, երբ Բանգլադեշի չորս բևեռներից եկած փոքրիկները հանդես եկան միասնական պարով ։

Սկսել ենք նաև շրջանավարտի կողմից ամենասիրված վալս պարի պարապմունքները։ 44 զույգ սիրով մասնակցում են Ցտեսություն նախագծի այս բաղադրիչին։ Անմասն չենք մնացել նաև ձմեռային մարզական խաղերից, եղել ենք Լեռնանիստում, սահադաշտում ։

Оставьте комментарий

Популярные

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы